Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր՝ սեպտեմբերի 28-ին, հանդես է գալիս մամուլի ասուլիսով և պատասխանում լրագրողների հարցերին:
Հարցին՝ վերջերս Նիկոլ Փաշինյանն ասաց, որ մենք փող ունենք, բայց մեզ զենք վաճառող չկա, սա փաշինյանի հերթական պոպուլիստական հայտարարությո՞ւնն էր, թե՞ սրա տակ լուրջ հիմքեր կան, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց.
«Ես 10 տարի նախագահ լինելու ժամանակ նման խնդիր չեմ ունեցել, ես նույնիսկ լավ չեմ պատկերացնում, թե ինչու այսօր պետք է նման խնդիրներ առաջանան: Ես չեմ հասկացել վարչապետի ելույթի այդ հատվածը:
Հիմա եթե դու ուղղակի մեկին ասում ես՝ դե զենք ծախի, նա ասում է՝ դե որոշ խնդիրներ կան, ու դրանով դու դուրս ես գալիս այդ խոսակցությունից, չես շարունակում… ես չգիտեմ ոնց են աշխատում: Երբեք այդպիսի խնդիր մենք չենք ունեցել, հիմա մենք ունենք ևս մեկ պրոբլեմ՝ օրինակ 44-օրյա պատրեզամի ժամանակ Վրաստանը փակեց իր օդային տարածքը և Ռուսաստանից այստեղ ռազմական օգնություն տեղափոխելը պրոբլեմ դարձավ: Իմ ժամանակ նման խնդիր չի եղել, ինձնից հետո 3-րդ նախագահի ժամանակ Հայաստանը գնեց Ռուսաստանի ամենից ժամանակակից զենքերից մեկը՝ Իսկանդերը: Ինչպես են դա բերել Հայաստան, ինչո՞ւ էր հաջողվում անել դա իմ ժամանակ, 3-րդ նախագահի ժամանակ և ինչո՞ւ դա պրոբլեմ դարձավ հիմա. այդ հարցադրումներն ինձ չպետք է անեք, ես չգիտեմ որտեղից է դա գալիս:
Երբ Վրաստանը փակեց օդային տարածքը, դա լուրջ ազդեցություն ունեցավ նաև պատերազմի արդյունքների վրա: Հիմա, երբ Վրաստանի վարչապետի հետ գրկվում են, այդ հարցը չե՞ն տալիս, թե պատճառն ինչն էր, որովհետև հստակ գիտենք, որ Թուրքիան շարունակում էր մատակարարել զենք և զինամթերք Ադրբեջանին հենց այդ ժամանակահատվածում»: