|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Տեղեկացրել էինք` Պրասից ծոցի ափերի երկայնքով այսօր տեղի է ունեցել Իրանի Իսլամական հեղափոխության պահակազորի տիեզերաօդային ուժերի «Դեպի Երուսաղեմ 1» հարվածային դրոնների մեծ զորավարժությունը:
ԻՌՆԱ-ի փոխացմամբ զորավարժությանը մասնակցել են իրանական արտադրութեան «RQ 170» տեսակի 50, ինչպես նաեւ այլ տեսակի հարվածային դրոններ:
Տարածաշրջանում առաջին անգամ այս քանակությամբ հարվածային դրոնների մասնակցությամբ զորավարժություն է տեղի ունենում:
Իսլ. պահակազորի տիեզերաօդային ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Ամիր Ալիի Հաջիզադեն` անդրադառնալով զորավարժությանը, տեղեկացրել է, որ դրոններն ամբողջովին նախագծվել եւ արտադրվել են իրանցի մասնագետների կողմից: Գեներալն ընդգծել է, որ այսօր, տարածաշրջանում հարվածային դրոնների ամենամեծ էսկադրիլիան պահակազորին է պատկանում: