Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Իրավիճակը դեռևս լարված է, Ադրբեջանը շարունակում է կրակի տակ պահել տարածքը, որտեղ պայթեցրել է ուղղաթիռը. Yerkir.am-ի հետ զրույցում նշեց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:
Նա տեղեկացրեց, որ այս պահին Կարմիր խաչի միջոցով բանակցություններ են ընթանում: «Պետք է տեսնենք` ինչ վիճակում են մեր օդաչուները: Եթե զոհված են` մի այլ խնդիր է, եթե ողջ են` մեկ այլ հարց»,- ասաց Բաբայանը:
Ինչ վերաբերում է Ադրբեջանի` ԼՂՀ-ն ոչ թռիչքային գոտի հայտարարելուն, նա նշեց, որ այդ հայտարարությանը պետք է միայն ու միայն հեգնանքով մոտենալ:
«Այո, մենք համաձայն ենք Ադրբեջանի հայտարարության հետ, բայց` մասամբ: Օդային տարածքը փակ է, բայց միայն ադրբեջանական օդուժի համար: Այ, այս երկրորդ մասն իրենք տղամարդկություն չեն ունեցել` ավելացնելու, որը շատ ավելի ճիշտ կլինի և՛ իրականությունը ներկայացնելու, և՛ տղամարդկությունը ցուցաբերելու տեսանկյունից: Բայց, դժբախտաբար, այս երկուսից ոչ մեկն էլ Ադրբեջանը չունի»,- ասաց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակը: