կարևոր
418 դիտում, 55 րոպե առաջ - 2026-10-15 20:52
Հասարակություն

Երևանի «Մերիդիան» համալիրի տարածքում հոկտեմբերի 16-30-ը կարգելվի դրոնների թռիչքը

Երևանի «Մերիդիան» համալիրի տարածքում հոկտեմբերի 16-30-ը կարգելվի դրոնների թռիչքը

Հոկտեմբերի 16-ից 30-ը ներառյալ, Երևան քաղաքի «Meridian» համալիրի տարածքի շուրջ 300 մետր շառավղով և տեղանքի մակերևույթից մինչև 2500 մետր բարձրության սահմաններում գործում է թռիչքների ժամանակավոր արգելք։ Այս մասին հայտնում է Քաղավիացիայի կոմիտեն։

Նշված սահմանափակման շրջանակներում արգելվում է բոլոր տեսակի անօդաչու թռչող սարքերի (դրոնների) շահագործումը՝ անկախ դրանց տեսակից, նշանակությունից և օգտագործման նպատակից։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 19-30-ը Երևանը հյուրընկալում է ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը՝ COP17-ը։

Համաժողովին կմասնակցեն 196 անդամ երկրի ներկայացուցիչներ, միջազգային կազմակերպություններ, գիտնականներ և տասնյակ հազարավոր հյուրեր ամբողջ աշխարհից։