|
Փոխարժեքներ
02 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.96 |
| EUR | ⚊ | € 433.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.6804 |
| GBP | ⚊ | £ 497.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
«Վարչական դատարանում բողոքարկել էինք ՀԾԿՀ այն որոշումը, որով ՀԷՑ-ին զրկում են բաշխիչ ցանցերի լիցենզիայից, 7 կետ էր դրված որոշման մեջ որպես հիմնավորում»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց փաստաբան Արամ Օրբելյանը՝ նշելով, որ դատական ինտենսիվ նիտերի ընթացքում քննարկել են բոլոր հիմնավորումները։
Նա նշեց՝ ապացույցների հետազոտման փուլում ակնկալվում էր, որ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պետք է շատ հստակ ասի՝ այս խախտումը հաստատվում է տվյալ ապացույցով, մինչդեռ, ըստ Օրբելյանի՝ հանձնաժողովը պատրաստ չէր դրան։
«Բավականին երկար ապացույցներն էին նայում, փորձում էին ասել՝ որ ապացույցը որի հետ համադրեինք, արդյունքում ակնհայտ էր, որ հանգամանքները չէին ապացուցվում»,-ասաց Օրբելյանը։
Նա լրագրողներին համար պատրաստ էլ կարճ համառոտագիր՝ փաստելով ՀԷՑ-ին վերագրված իրավախախտումներն ու դատարանի արձանագրումները դրանցից յուրաքանչյուրի վերաբերյալ։
Արդյունքում դատարանը 1-ին, 2-րդ, 3-րդ, 7-րդ կետերը համարել է չհիմնավորված, ուժի մեջ է թողել 4-րդ, 5-րդ, 6-րդ կետերը։
Որոշման համար որպես հիմք նշված 1-ին կետը, ըստ որի ՀԷՑ-ից մի գիշերում անվերադարձ տեղեկություններ են անհետացել, դատարանը համարել է չհիմնավորված։
2-րդ կետը վերաբերում էր ՀԷՑ-ի՝ «մարդկանց գրպանը մտնելուն», թերգրանցումներին, այս առումով դատարանն արձանագրել է, ներկայացված թվային տվյալները թեև կարող են վկայել առանձին խախտումների մասին, սակայն դրանք չեն կարող բավարար հիմք հանդիսանալ դրանց համակարգված բնույթը հաստատելու համար։
«Դատարանը շատ հստակ արձանագրեց, որ ՀԷՑ-ի հարցում հանձնում-ընդունում չի եղել»,-ասաց Օրբելյանը՝ նշելով, որ 2-րդ կետի հետ կապված նաև թվերի մանիպուլյացիա կար։ Օրինակ՝ նշել են, որ 130 բաժանորդի մոտ խախտում են գտել, բայց պարզվում է, որ 130-ին ստուգել են, 3-ի մոտ են գտել, իսկ խախտումներով էլ փորձաքննությունների արդյունք չեն եղել։