կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-29 15:23
Իրավական

Դատարանը ՔԿՀ-ին արգելել է Ռոբերտ Քոչարյանին ԲԿ-ից ՔԿՀ տանել համավարակով պայմանավորված․ Արամ Օրբելյան

Դատարանը ՔԿՀ-ին արգելել է Ռոբերտ Քոչարյանին ԲԿ-ից ՔԿՀ տանել համավարակով պայմանավորված․ Արամ Օրբելյան

Վարչական դատարանը համավարակով պայմանավորված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների հայցադիմումը բավարարել է․ Ռոբերտ Քոչարյանը չի վերադառնա ՔԿՀ։ Այս մասին այսօր՝ մայիսի 29-ին, NEWS.am-ի հետ զրույցում հայտնել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը։

«Համավարակով պայմանավորված՝ անմարդկային վերաբերմունքը բացառելու պահանջով 2 հայցադիմում էինք ներկայացրել դատարան։ Երբ Ռոբերտ Քոչարյանին «Էրեբունի» բկ-ից տեղափոխում էին ՔԿՀ, այն ժամանակ ենք դիմել դատարան: Վարչական դատարանն այս պահին վարույթ է ընդունել մեր պահանջը։ Քանի որ երկրորդ նախագահը հիմա գտնվում է «Իզմիրլյան» բկ-ում, խնդրել ենք դատարանին հայցի ապահովում կիրառել, մինչեւ համավարակի ավարտը բժշկական կենտրոնից չտեղափոխել քրեակատարողական հիմնարկ, դատանը բավարարել է եւ վարույթ ընդունել»,- ասել է նա։

Նա հայտնել է, որ դատական նիստը դռնփակ է ընթացել, քանի որ այն բժշկական տեղեկություններ պարունակող գործընթաց է եղել։ Փաստաբանը հայտնել է, որ դատարանի որոշման մասին ՔԿՀ-ն ծանուցվել է։