Փոխարժեքներ
23 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.88 |
EUR | ⚊ | € 415.23 |
RUB | ⚊ | ₽ 4.034 |
GBP | ⚊ | £ 491.42 |
GEL | ⚊ | ₾ 139.56 |
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը ժամանակավոր արգելք է մտցնում Սաուդյան Արաբիային և ԱՄԷ-ին զենքի ու սարքավորումների վաճառքի նկատմամբ. հայտնում է Wall Street Journal- ը՝ վկայակոչելով ԱՄՆ պաշտոնյաների:
Պաշտոնյաների խոսքով՝ Բայդենի վարչակազմը որոշում է կայացրել վերանայել նախկին նախագահ Դոնալդ Թրամփի օրոք հաստատված՝ զենքի վաճառքը, մասնավորապես՝ Էր- Ռիադին ճշգրիտ զենք և ԱՄԷ–ին F-35 կործանիչներ վաճառելը:
Պետդեպարտամենտի ներկայացուցիչը չի հստակեցրել, թե կոնկրետ որ պայմանագրերն են կասեցվել:
Ավելի վաղ Reuters-ը, վկայակոչելով աղբյուրներ, հաղորդել էր, որ ԱՄԷ-ն ԱՄՆ հետ համաձայնագիր է ստորագրել 50 F-35 կործանիչներ ու 18 անօդաչու սարքեր ձեռք բերելու մասին: Ըստ աղբյուրների՝ համաձայնագիրը ստորագրվել է հունվարի 20-ին՝ Բայդենի՝ ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելուց մոտ մեկ ժամ առաջ: