Փոխարժեքներ
13 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.42 |
EUR | ⚊ | € 429.06 |
RUB | ⚊ | ₽ 4.5388 |
GBP | ⚊ | £ 508.89 |
GEL | ⚊ | ₾ 141.65 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ 2018 թվականի հեղափոխությունից հետո իշխանության եկած ղեկավարներիկն կարծես թե շատ են դուր եկել իրականացնել մեկ անձից կատարվող գնումներ։ Այս անգամ «Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է ՀՀ Պետական Վերահսկողական ծառայության կողմից իրականացված մի քանի գնում։
Օրինակ այս ծառայությունը 2022 թվականին չորս անգամ պայմանագիր է կնքել «Խաս-Խազ» ՍՊԸ-ից եւ 750 հազար դրամից ավելի գումարով կենցաղային տնտեսական ապրանքներ է գնել։ Այս ՍՊԸ-ն շահագործում է Հազար ու մի մանրուք խանութների ցանցը։ Մենք ուսումնասիրեցինք 430 հազար դրամանոց պայմանագիրը եւ պարզվում է, որ օրինակ երկու դռան փական է գնել, 16 հատ դռան փականի միջուկ, 16 հատ հատակի լվացման լաթ, 15 հատ հատակի մաքրման լաթ, 30 հատ հատակի մաքրող նյութեր, 20 հատ օդի հոտազերծիչ, ուղեգորգեր, վարդակ, ծորակներ եւ այլք։