|
Փոխարժեքներ
18 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.46 |
| EUR | ⚊ | € 434.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.5869 |
| GBP | ⚊ | £ 502.89 |
| GEL | ⚊ | ₾ 138.74 |
Իսրայելը տեղեկացրել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահ Ֆիլիմոն Յանգին ՄԱԿ-ի Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքի գործակալության (UNRWA) հետ համագործակցությունը դադարեցնելու մասին, ասել է Համաշխարհային կազմակերպությունում երկրի մշտական ներկայացուցիչ Դենի Դանոնը, փոխանցում է РИА Новости-ն։
«Մենք պաշտոնապես տեղեկացրել ենք Գլխավոր ասամբլեայի նախագահին կազմակերպության (UNRWA – խմբ.) հետ համագործակցության դադարեցման մասին», - ասվում է Դանոնի ուղերձում, որը տարածել է Իսրայելի առաքելությունը ՄԱԿ-ում։
«Իսրայելը կշարունակի համագործակցել մարդասիրական կազմակերպությունների հետ, բայց ոչ այն կազմակերպությունների հետ, որոնք խրախուսում են ահաբեկչությունն Իսրայելի դեմ», - հավելել է նա: