|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
«Հրապարակ» թերթը գրում է․ ՔՊ «ուրախ ավտոբուսի» վոյաժները, պարզվում է, ազդում են անգամ որոշ ՔՊ-ականների նյարդերի վրա։ Նույնիսկ նրանց, ովքեր այդ ավտոբուսի ուղեւորներ են: Մեզ բողոքեցին, որ իրենք ընդամենը որպես ֆոն, բուտաֆորիա են ծառայում Փաշինյանի համար, նա գրեթե միայնակ է տանում քարոզարշավը, ինքն է որոշում՝ ում իր մոտ կանգնեցնի, նստեցնի, կանչի եւ այլն։ Շատերը հեռվից հետեւում են նրա՝ քաղաքացիների հետ հանդիպումներին, երբեմն անգամ ավտոբուսից չեն իջնում։ Ժամանակին սուպերլիդերությունը մերժող առաջնորդը միապետ է դարձել, որը գնահատում է այն նազիր-վեզիրներին, ովքեր առավել ջանասիրաբար են կատարում ուսապարկի դերը եւ իր հրահանգները: