կարևոր
4255 դիտում, 4 ամիս առաջ - 2023-12-24 12:55
Հասարակություն

Ավտոբուսի վարորդներն ուղևորներին իջեցրել են ասելով, թե «ճանապարհը սառած է, անվադողերը ռեզինից չեն»

Ավտոբուսի վարորդներն ուղևորներին իջեցրել են ասելով, թե «ճանապարհը սառած է, անվադողերը ռեզինից չեն»

Երեկ երեկոյան Երևանում տեղացած ձյունից հետո Նոր Նորքի 6-րդ զանգվածում ավտոբուսները կանգնել են ու առաջ չեն շարժվել։ Ֆեյսբուքյան օգտատեր Նառա Վարդանյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, թե ինչպես են մարդիկ իջնում ավտոբուսներից ու փորձում ինչ -որ կերպ հասնել տուն։

«6-րդ Մասիվում ավտոբուսները կանգնել են, կանգառում իջեցնում են ուղևորներին, ասում են՝ ճանապարհը սառած է, չեն քշում, անվադողերը ռեզինից չի։ Բայց կարևորը՝ 100 դրամ ուղեվարձը վարորդները վերցրել են։

Ժողովուրդն իջել է, չգիտի՝ ինչպես գնալ։ Կեսը ոտքով են գնում։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարում էր, որ պատրաստ են ձմեռվան»,- ասում է նա։