|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Նոր Նորքից մինչև մետրոյի «Երիտասարդական» կայարան հասնելը 53 համարի ավտոբուսում ուղևորները քննարկում էին, թե ինչո՞ւ իրենք պետք է վճարեն 150 դրամ: Մի կին ասաց, որ իր աշխատավարձը 50%-ով բարձրացնելու դեպքում կվճարի քաղաքապետարանի սահմանած գինը:
Այդ ընթացքում վարորդը փորձում էր բացատրել, որ իրեն աշխատանքից կազատեն, եթե ամսվա վերջում չկարողանա վճարել սահմանված վճարը, սակայն ուղևորներն անդրդվելի էին: Բարկացած վարորդն, ի վերջո, մետրոյի մոտ կանգնեցրեց ավտոբուսը և ուղևորներից պահանջեց իջնել՝ պատճառաբանելով, որ ինքն այլևս չի կարող վարել և վերադառնում է կայանատեղի:
Ի դեպ, նույն կանգառում առանց վարորդների ու ուղևորների ևս երկու երթուղային էր կանգնած:
Մանրամասները՝ yerkir.am-ի տեսանյութում: