|
Փոխարժեքներ
14 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 375.19 |
| EUR | ⚊ | € 438.75 |
| RUB | ⚊ | ₽ 4.9341 |
| GBP | ⚊ | £ 504.07 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
«Հրապարակ» թերթը գրում է․ Ապրիլի 12-ին Սեւան համայնքի Գագարին բնակավայրում հանդիսավորությամբ նշել են Յուրի Գագարինի՝ տիեզերք թռչելու 65-ամյակը։
Գագարինում Գագարինի արձանախմբի մոտ կայացել է բազմամարդ միջոցառում, որին մասնակցել են նաեւ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան եւ Մոսկվայի տան մի շարք պաշտոնյաներ։
Միջոցառումն իրականացվել է համայնքի մշակույթի պալատի հարեւանությամբ, որտեղ տեղադրված է տիեզերագնացի արձանը։ Դրանից 500 մետր հեռավորությամբ համայնքի եկեղեցին է, որտեղ եւ կայանել է ՔՊ-ականների «ուրախ ավտոբուսը»:
Օգտվելով առիթից, ՔՊ-ականները փորձել են օգտագործել հավաքված մարդկանց բազմությանը` նրանց ներկայացնելով որպես իրենց աջակիցներ, որոնք եկել են հանդիպելու Փաշինյանի հետ։ Գագարինցիները Փաշինյանին տեղեկացրել են, որ նման միջոցառում է անցկացվում, բայց «ուրախ ավտոբուսի» «պասաժիրները» չեն մնացել եւ չեն մասնակցել միջոցառմանը։