|
Փոխարժեքներ
18 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.46 |
| EUR | ⚊ | € 434.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.5869 |
| GBP | ⚊ | £ 502.89 |
| GEL | ⚊ | ₾ 138.74 |
«Հրապարակ» թերթը գրում է․ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնագիտությամբ պատմության դասատու է, նրա 3 տեղակալները՝ ֆինանսիստներ եւ ոստիկան։ Պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղար Համլետ Բատիկյանը նույնպես կրթությամբ ու աշխատանքային փորձով կապ չունի պաշտպանական ոլորտի հետ․ ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը, 2013-2014 թթ. պաշտոնավարել է որպես «Աշտարակ կաթ» ՓԲԸ-ի իրավաբանական բաժնի ղեկավար, 2013-2017 թթ.՝ «ԱրթԷլա» իրավաբանական գրասենյակի տնօրեն, 2014-2016 թթ.՝ «Տնտեսաիրավական վերլուծությունների կենտրոն» ՀԿ-ի գլխավոր տնօրեն, 2017-2019 թթ.՝ ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման (ենթակառուցվածքների) նախարարության իրավաբանական բաժնի պետ։ 2021թ․ դեկտեմբերի 8-ից որպես ՊՆ գլխավոր քարտուղար պաշտոնավարող, անկուսակցական Համլետ Բատիկյանը, սակայն, ընդգրկվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակում։
Նա ՔՊ-ի ընտրացուցակի ձեւավորման առաջին փուլի քվեարկության արդյունքներով զբաղեցրել է 172-րդ տեղը՝ ստանալով ընդամենը 79 քվե։