Փոխարժեքներ
11 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.87 |
EUR | ⚊ | € 415.64 |
RUB | ⚊ | ₽ 3.93 |
GBP | ⚊ | £ 503.74 |
GEL | ⚊ | ₾ 141.74 |
Կրկնվում է 1920 թ. սցենարը....
..............................
Արցախի կորստով, Հայաստանի անվտանգության համակարգը փլուզվել է, և տարածաշրջանի բոլոր խաղացողները հարձակվել են՝ հոշոտելու հայոց վերջին հողակտորը՝ ամեն մեկը իր շահով ու հնարավորություններով
................................
Արևմուտքը 2018 թ. Հայաստանի գունավոր իշխանափոխությունը ցանկանում է հասցնել ավարտին՝ Հայաստանը պոկելով ռուսական ազդեցությունից: Իսկ Ռուսաստանը գրոհում է Հարավային Կովկասը՝ փորձելով բացել արևելք-արևմուտք միջանցքը՝ երկաթուղով դուրս գալով թուրքական շուկա: Արցախն այդ ճանապարհին դրվեց զոհասեղանին, որպես առևտրի մանրադրամ: Հայաստանի իշխանություններն այս պրոյեկի զոհը չեն, այլ մասնակիցը. Հայաստանի, Արցախի և Սփյուռքի ողջ դիմադրողականությունը ջարդելու արդյունքում, նրանք մեզ տարան պարտության, մտածելով, որ 29 հազար քառակուսի կմ Հայաստանը երաշխավորված է, մոռանալով, որ բարբարոս հորդաներն ու կայսրությունները բախման պահին կլանում են իրենց խանգառող ամեն ինչ՝ կյանքեր, ժողովուրդներ, փոքր պետություններ, երազանքներ և դրժում ամեն խոսք ու սրբություն: Հայաստանը վերջին բաժանման գործընթացում է, որևէ աշխարհաքաղաքական կենտրոն այլևս չի հանդուրժում Հայաստանի ինքնիշխան որոշումները, որի տակ որևէ ուժ գրեթե չի մնացել: Մեզ թողել են արևելքի և արևմուտքի այլընտրանքը: Միակ դեռևս հնարավոր արդյունավետ լուծումը Հայաստանում արագ իշխանափոխություն է, որով պետք է փորձել խառնել բախվող կողմերի խաղաքարտերն ու համախմբել ազգային ներուժը, վերացնել պառակտումն ու ուժային կենտրոնների հետ լեզու գտնել: Եթե Հայաստանը որևէ կողմ թեքվի, հակառակ կողմից ստանալու է ուժեղ հարված: Սակայն ավելի ուժեղ հարվածը սպասվում է Ռուսաստանից. 200 և ավելի տարիներ Հարավային Կովկասի համար կռված Ռուսական կայսրությունը չի հանդուրժի իր հարավային ազդեցության գոտու կորուստը. դրանով պատերազմն անմիջապես կարող է տեղափոխվել Ռուսաստանի հարավային սահման: Միայն Հայաստանի ռազմական ուժի վերականգմամբ է հնարավոր համեմատաբար ուժեղ դիրքերից բանակցել որևէ պետության հետ: Իսկ Հայաստանի ռազմունակությունը վերականգնելու համար պետք է նոր իշխանություն, որը գիտակցաբար չի կոտրի մեր դիմադրողականությունն ու միասնության ջանքերը: Հիմա Հայաստանի իշխանությունների շնորհիվ մենք ընկել ենք մեծերի ոտքերի տակ ու նրանք տրորում են մեզ: Հայաստանին պետք է նոր լիցք, նոր հնարավորություն, նոր միտք ու նոր համախմբում: Ակնհայտ է, որ Ադրբեջանը նախկին անկլավներում իր տիրապետությունը վերականգնելու համար, ճեղքման է պատրաստվում՝ Հայաստանի իշխանավորների համաձայնությամբ: Առաջին հարվածը հավանաբար կլինի Տիգրանաշենի ուղղությամբ: Արցախի կորստով, Հայաստանի անվտանգության համակարգը փլուզվել է, և տարածաշրջանի բոլոր խաղացողները հարձակվել են՝ հոշոտելու հայոց վերջին հողակտորը՝ ամեն մեկը իր շահով ու հնարավորություններով:
Արտակ Սարգսյան
Պատմաբան