կարևոր
3715 դիտում, 7 ամիս առաջ - 2024-04-16 21:39
Հասարակություն

Մահվան սպառնալիքով ստիպել են փոխել ազգությունը, փոքր երեխաներին գողացել ու օտար են մեծացրել, առեւանգված կանանց բռնի կնության տվել. պատմաբան

Մահվան սպառնալիքով ստիպել են փոխել ազգությունը, փոքր երեխաներին գողացել ու օտար են մեծացրել, առեւանգված կանանց բռնի կնության տվել. պատմաբան

Իշխանական պաշտոնյաները աստիճանաբար, քայլ առ քայլ առաջ են բերում թուրքական ծրագրային թեզերը, փորձ անում կասկածի տակ դնել, կամ առնվազն քննարկման առարկա դարձնել ցեղասպանության փաստը։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման մտահոգություն է հայտնել ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ համաշխարհային պատմության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Խաչատուր Ստեփանյանը։

Նշենք, որ նախ Նիկոլ Փաշինյանն էր երիտասարդ քպականների համար դասախոսության ժամանակ խուսափել Ցեղասպանություն արտահայտությունից եւ օգտագործել «Մեծ Եղեռն», «կոտորած» եզրույթները։ Իսկ քպական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն էլ բարձրացրել էր մեկ դար անց Ցեղասպանության զոհերի նույնականացման հարցը՝ ասելով, թե անհրաժեշտ է հաշվառում սկսել հայերի ցեղասպանության զոհերի, որպեսզի ճշտված լինեն նրանց անունները

«Անդրանիկ Քոչարյանի ասածն ավելի վտանգավոր է։ Ի՞նչ է նշանակում թերացել ենք, որ մինչև հիմա անուն առ անուն չենք ճշտել»,- նկատեց պատմաբանը՝ ընդգծելով, որ «Նախ՝ ցեղասպանության օրերից առաջ Օսմանյան Կայսրությունում մարդահամար չէր արվում, հատկապես Արևմտյան Հայաստանում, և ստույգ թիվ հիմա հասկանալ, այն էլ՝ անուն առ անուն, հնարավոր չէ։ Փաստը մնում է փաստ, որ հսկայական հայ բնակչություն ապրում էր Օսմանյան կայսրությունում՝ իրենց տներում, զբաղվում հողագործությամբ, արհեստով, արվեստով,սպորտով, մշակույթով։ Հիշե՛նք Վանի արծաթագործների մի ողջ համքարությանը, հիշե՛նք այդ երկրի Մեջլիսի պատգամավորներին, գրողներին, լրագրողներին։ Նրանք կային ու հետո անհայտացան այդ կայսրությունից, ինչպե՞ս դա եղավ։ Փաստը մնում է փաստ, որ ցեղասպանություն է եղել։Մարդիկ տեղահանվել են, հայտնվել Դեր Զոր անապատում, սպանվել։ Տանք նաև իրավական ձևակերպումը՝ եթե տեղի է ունեցել մարդկանց նույն ազգային պատկանելության խմբի ոչնչացում, դա կլինի 1,5 մլն, 15 մլն , թե 1500 մարդ՝ ցեղասպանություն է»։

Դոկտոր, պրոֆեսորը որպես օրինակ նշեց, որ սերբերի կողմից Բոսնիայում 7000 տղամարդու ոչնչացումը՝ արձանագրելով, որ կատարվածթ ցեղասպանություն է, որովհետև նույն ազգության, նույն տեսակի խմբի պատկանող մարդկանց զրկել են կյանքից՝ տեսակը ոչնչացնելու նպատակով։

«Դա միաջազգային օրենսդրության համապատասխան կոչվում է ցեղասպանություն»,- հստակեցրեց Խաչատուր Ստեփանյանը վստահեցնելով, որ թիվը կապ չունի։

Նրա խոսքերով՝ վտանգավորն այն է, որ փորձում են տեսակետ մտնցնել, որ եթե քիչ լինի, ուրեմն կարելի է կասկածի տակ դնել , առնվազն դարձնում են քննակման նյութ։

2018 թ-ից հետո, ինչպես արձանագրել Խ. Ստեփանյանը, իշխանական պաշտոնյաները աստիճանաբար, քայլ առ քայլ առաջ են բերում բալոր թուրքական ծրագրային թեզերը։ «Փաստինֆո»-ի դիտարկմանը, որ Անդրանիկ Քոչարյանը ԱԺ ճեպազրույցների ընթացքում մասնավորեցրել է, որ ուզում իր հարազատ տատի եւ պապի կողմի անունները հաշվառված տեսնել՝ պատմաբանն արձագանքեց. «ուզո՞ւմ է, թ՛ող ճշտի, իմանա, բայց դա այսօր, մեկ դար անց դա սարքել օրակարգ, հետն էլ ասել, որ եթե չենք արել մինչև հիմա՝ թերացել ենք, ապա դրանից օգտվելու են թուրքերը։
Ըստ պատմաբանի՝ Օսմանյանի Թուրքիայի չիրականացրած մարդահամարը ավելի քան մեկ դար անց մեր կողմից իրականացնելու փորձերն իրականում արդյունք չեն տալու։

«Եկեղեցին ուներ տվալներ, ծխական որոշ հաշվառում, բայց եղել է նաև մշակութային ցեղասպանություն, այդ մատյանները ևս շատ դեպքերում վերացվել են, ինչպես վերացվել են շատ եկեղեցիներ։ Հիմա ի՞նչ, փաստերի ոչնչացումը չհամարե՞նք հանցագործություն։ Թուրքերն ի՞նչ են ասում՝ հատկապես վերջին հաշտեցման ֆոնին, ասում են՝ «եկե՛ք պատմաբանորեն քննակենք», ուզում են դա պատմաբաններին թողնելու անվան տակ, դուրս բերել քաղաքական, իրավական,դիվանագիտական դաշտից։ Կան նաև հայեր, որոնք բռնի թրքացվել են, քրդացվել են։ Հիմա ի՞նչ, դա՞ էլ հաշվենք,թե չհամարենք ցեղասպանության քայլերից։ Չէ, որ մահվան սպառնալիքով ազգությունը փոխել տալը, կամ փոքր երեխային գողանալն ու օտար մեծացնելը, էլի ցեղասպանության քայլերից է, նրանց ինչպե՞ս ենք հաշվելու։Գողացված ու բռնի կնության տված աղջիկների ինչպե՞ս ենք հաշվելու»,- ասաց Ստեփանյանը՝ ավելացնելով. «Ներողություն 5000 զոհ ունեինք, վարչապետը պլյուս- մինուս էր խոսում, 5000 հոգու մեջ հստակ թիվ չուներ։Հիմա անցել է 100 տարի։ Անհնար բան , հերթական կեղծ օրակարգն են մտցնում շրջանառության մեջ՝ մեր հիմնական խնդիրներից շեղելու համար»։
Պատմաբանը մտահոգիչ համարեց, որ դա արվում է հատկապես ապրիլի 24-ին ընդառաջ։

«Անվտանգային խնդիրներ ունենք՝ ներքին անվտանգության, արտաքին անվտանգության, սոցիալական խնդիրներ ունենք, էլի շեղում են, ընդ որում՝ շեղում են կրկին թուրքական օրակարգով».- նշել է Խաչատուր Ստեփանյանը։

Նա համոզված է, որ Փաշինյանի կողմից այս օրերին անընդհատ նոր թեզերի շրջանառության մեջ դրվելը, տարբեր լսարաններում դասախոսություններ կարդալը ունեն գործողությունների հստակ տրամաբանություն։

«Կարող է ԱԺ խմբակցությունների ճեպազրույցների ժամանակ անգամ իրենց քարտուղարն ասի, որ Փաշինյանը չի հերքում ու չի հերքելու Ցեղասպանությունը, ասի, որ իրենց օրոք է ԱՄՆ սենատը ճանաչել։ Բայց չէ, որ դա էլ է սուտ։ Իենց իշխանության հետ պարզապես համընկավ։ Իրենց իշխանությունը բացարձակ կապ չուներ։Ինչ իշխանության են եկել՝ սփյուռքն էլ են պառակտել ու սփուռքում գործող հայ դատի գրասենյակների աշխատանքը, ԱՄՆ-ի այդ պահի քաղաքականությունը բոլորվին էլ կապ չունի իրենց հետ։Ն րանք մեր ինքնության հետ կապված ամեն անգամ նոր թեզ են բերում, դիսկուրս սարքում, իրական Հայաստանը պատմական Հայաստանին հակադրում, Արարատն՝ Արագածի»,- նշել է դոկտոր, պրոֆեսորը՝ նման քննարկումները համարելով խիստ վտանգավոր։
Իշխանությունները փորձում են մոռացության մատնել մեր ինքնությունը, բայց Ստեփանյանը նկատեց, որ եթե անգամ, մենք մոռանանք մեր ինքնությունը, թուքերը չեն մոռանալու, ադրբեջանցիները չեն մոռանալու։ «Իրենք իրենց երազանքով, արհեստական թեզերով առաջ կգան, իսկ մենք՝ մոռանալն ու հանգիստ ապրելը երազելով դժվար էլ ապրենք»,- ասել է Խ.Ստեփանյանը։

Աղբյուր` Փաստինֆո