Փոխարժեքներ
10 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.06 |
EUR | ⚊ | € 424.45 |
RUB | ⚊ | ₽ 3.99 |
GBP | ⚊ | £ 506.78 |
GEL | ⚊ | ₾ 141.79 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել ՌԴ զինված ուժերի անձնակազմի մակարդակը սահմանելու մասին։ Փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում։
Ըստ հրամանագրի՝ ՌԴ զինված ուժերի համալրման հաստիքը կկազմի 2 միլիոն 389 հազար 130 մարդ, որոնց թվում՝ 1 միլիոն 500 հազար զինվորական։ Հրամանագիրն ուժի մեջ է մտնում 2024 թվականի դեկտեմբերին։
2023 թվականի դեկտեմբերին Պուտինի ստորագրած նախորդ համանման հրամանագրում ՌԴ զինված ուժերի անձնակազմի հաստիքացուցակն ավելացել էր, հասնելով 2 միլիոն 209 հազար 130 մարդու (որից 1 միլիոն 329 հազարը՝ զինվորական):
Այսպիսով, Պուտինը բանակի անձնակազմն ավելացրել է 180 հազար մարդով։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը դեռևս չի մեկնաբանել Պուտինի նոր հրամանագիրը։ Նախագահի 2023 թվականի դեկտեմբերի հրամանագրից հետո գերատեսչությունը հայտարարեց, որ բանակի թվաքանակը կավելացվի պայմանագրով զինվորական ծառայություն անցնելու ցանկություն հայտնող քաղաքացիների հաշվին, հետևաբար՝ քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայության համար զորակոչի էական ավելացում չի նախատեսվում, իսկ զորահավաք նախատեսված չէ»։
Նախարարությունը բանակի քանակի ավելացումը բացատրել է երկրի համար սպառնալիքների աճով՝ Հատուկ ռազմական գործողությամբ և ՆԱՏՕ-ի շարունակական ընդլայնմամբ։