|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Համավարակի սկզբից ի վեր առաջին անգամ Չեխիայում մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան հազար նոր դեպք, ինչը վկայում է հանրապետությունում դրա տարածման տեմպերի զգալի արագացման մասին: Սեպտեմբերի 9-ին այդ մասին հայտնել է երկրի առողջապահության ազգային նախարարությունը. տեղեկացանում է ՏԱՍՍ-ը:
Մեկ օրում չեխ բժիշկները հայտնաբերել են կորոնավիրուսով վարակման 1 164 նոր դեպք, դա կրկնակի բարձր է նախորդ օրվա ցուցանիշից, երբ հանրապետությունում արձանագրվել էր 563 ախտահարված: Առավել բարդ համաճարակաբանական իրավիճակ է Պրահայում: Չեխիայում կորոնավիրուսի տարածման տեմպերը, առողջապահության նախարարության համաձայն, սեպտեմբերի 1-ից մեծանում են:
Համավարակի սկզբից ի վեր երկրում վարակվածների ընդհանուր թիվը կազմել Է 29 877: Վերջին կես տարում վիրուսի հարուցած բարդություններից Չեխիայում մահացել է 441 բնակիչ, 19 027-ը բուժվել է: Այս պահին հանրապետությունում կա կորոնավիրուսով 9 272 հիվանդ: Դա նույնպես ռեկորդային ցուցանիշ է, որն առաջին անգամ է արձանագրվել համաճարակի ամբողջ ժամանակահատվածում: Հոսպիտալացված է 234 մարդ, որոնցից 62-ի վիճակը բժիշկները համարում են ծանր:
Մարտի 1-ից, երբ առողջապահության նախարարությունը տեղեկացրել է ազգային տարածքում նոր կորոնավիրուսի հայտնվելու մասին, Չեխիայում կատարել են 982 811 թեստ՝ վարակվածների հայտնաբերման համար: Վերջին օրը թեստավորում է անցել հանրապետության 11 հազարից ավելի բնակիչ։