|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.01 |
| EUR | ⚊ | € 445.56 |
| RUB | ⚊ | ₽ 4.9387 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.45 |
ԵՄ-ն 2022 թ. փետրվարին ռուս-ուկրաինական հակամարտության սկզբից ի վեր արդեն 193,3 միլիարդ եվրո է ծախսել է Կիևին աջակցության վրա, ներառյալ 3,7 միլիարդ եվրո եկամուտները Ռուսաստանի ակտիվների վերաներդրումներից, և մտադիր է լրացուցիչ 90 միլիարդ եվրո ծախսել 2026-2027 թվականներին:
Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում:
«ԵՄ-ն պատերազմի սկսվելուց ի վեր Կիևին է տրամադրել 193,3 միլիարդ եվրոյի օգնություն, ներառյալ 3,7 միլիարդ եվրո եկամուտները սառեցված ռուսաստանյան ակտիվների վերաներդրումներից: Դա ավելին է, քան ցանկացած այլ երկրի օգնությունը», - ֆոն դեր Լայենի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։
Նա նաև ներկայացրել է 2026-2027 թվականներին Կիևի ֆինանսավորման 90 միլիարդ եվրոյի նոր ծրագիր, որը «կհավաքագրվի արտակարգ համաեվրոպական փոխառության տեսքով»: