|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.12 |
| EUR | ⚊ | € 419.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8216 |
| GBP | ⚊ | £ 491.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում երկրում զոհվել է ավելի քան 3400 մարդ։
Այս մասին հայտնում է Իրանի պետական ֆինանսավորմամբ գործող Նահատակների և վետերանների հարցերով հիմնադրամը։
Հիմնադրամի ղեկավար Ահմադ Մուսավին նշել է, որ վերջին հակամարտության ընթացքում զոհվել է 3468 մարդ։
Հիշեցնենք, որ 2026 թվականի փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն լայնածավալ ռազմական հարձակում են սկսել Իրանի դեմ։ Հարձակման առաջին օրը սպանվել է Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին։
Իրանն՝ ի պատասխան, հարվածներ էր հասցնում տարածաշրջանի երկրների տարածքում տեղակայված ԱՄՆ բազաներին և Իսրայելին, և փակել է Հորմուզի նեղուցը։ Իսրայելը հարվածում է նաև Լիբանանին։
Ապրիլի 8-ին Միացյալ Նահանգների և Իրանի միջև հայտարարվել է 14-օրյա հրադադար։