Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյա, Գազայում մարդասիրական օգնության համակարգող Ջեյմի ՄաքԳոլդրիկը հայտարարել է, որ գոտում քաղցը մեղմացնելուն օգնող բարեգործական խմբի յոթ աշխատակիցների սպանությունը եզակի դեպք չէ:
«2023 թվականի հոկտեմբերից մինչև մարտի 20-ը Գազայում սպանվել է մարդասիրական կառույցի առնվազն 196 աշխատակից»,- ասված է Ջեյմի ՄաքԳոլդրիկի հայտարարությունում: «Սա գրեթե երեք անգամ ավելի է, քան ցանկացած հակամարտության ժամանակ մեկ տարվա ընթացքում զոհվածների թիվը»:
ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյան շեշտել է, որ Գազայի հատվածը դարձել է աշխարհի ամենավտանգավոր և աշխատանքի համար բարդ վայրերից մեկը։ «Գազայում ոչ մի ապահով վայր չի մնացել»,- հավելել է նա։
Իսրայելն ավելի վաղ հայտարարել էր, որ սխալմամբ օդային հարված է հասցրել «World Central Kitchen» ամերիկյան կազմակերպության յոթ աշխատակիցների ուղղությամբ, որոնք ծովով առաքված սնունդը բեռնաթափում էին պատերազմից տուժած Գազայի հատված:
Ջեյմի ՄաքԳոլդրիկը խոստացել է հետաքննել միջադեպը: