|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Ուկրաինա ներխուժման սկզբից Եվրամիությունը Ռուսաստանին էներգակիրների համար վճարել է 35 միլիարդ եվրո, մինչդեռ Ուկրաինային օգնություն է տրամադրել ընդամենը մեկ միլիարդի չափով։ Այս մասին չորեքշաբթի՝ ապրիլի 6-ին, հայտնել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։
«Մենք պետք է շարունակենք զինել Ուկրաինային: Ավելի քիչ ծափեր և ավելի շատ օգնության կարիք կա… 1 միլիարդ եվրոն այն է, ինչ մենք ամեն օր վճարում ենք Պուտինին այն էներգիայի համար, որը նա մեզ մատակարարում է: Պատերազմի սկզբից մենք նրան տվել ենք 35 միլիարդ եվրո… Համեմատեք դա 1 միլիարդ եվրոյի հետ, որը մենք տվել ենք Ուկրաինային՝ զենքի տեսքով»,- Korrespondent.net-ը մեջբերում է եվրոպական դիվանագիտության ղեկավարին։
Բորելը կարծում է, որ Եվրոպան պետք է շարունակի զինել Ուկրաինային՝ առանց էսկալացիա հրահրելու։ «Պատերազմները հաղթում են զենքով և թշնամու տնտեսական թուլացմամբ»,- ասել է նա։