|
Փոխարժեքներ
06 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.59 |
| EUR | ⚊ | € 438.31 |
| RUB | ⚊ | ₽ 4.8168 |
| GBP | ⚊ | £ 504.01 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Նիկոլ Փաշինյան, Հայաստանի, հայ ժողովրդի, ազգային անվտանգության թիվ մեկ սպառնալիքը անձամբ դու ես և քո վարչախումբը, ով Ալիևի հետ համատեղ հայաթափեց Արցախը, այնուհետև Հայաստանի Հանրապետությունից շուրջ 240 կմ քառ. տարածք ռազմավարական նշանակություն ունեցող դիրքերով հանձնեց Ադրբեջանին։
Հայաստանի անվտանգության թիվ մեկ սպառնալիքն անձամբ դու ես և քո ռեժիմը, ովքեր զոր ու գիշեր պայքարում են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, ազգային արժեքների և հայկական ինքնության դեմ։
Դուք շարունակում եք մնալ հայկական իրականության մեջ գլխավոր սպառնալիքներից մեկը, քանի որ փորձում եք մեկ անգամ ևս խաբել մեր ժողովրդին, վերարտադրվել և Ադրբեջանի, Թուրքիայի պահանջով, փոխել Հայաստանի սահմանադրությունը ՝հրաժարվելով անկախության հռչակագրից և ուրանալալ հայոց ցեղասպանությունը։
Դուք պատրաստվում եք Հայաստանում ձևավորել ադրբեջանական համայնք և անկլավների անվան տակ Հայաստանից իրականացնել նոր զիջումներ։
Հայաստանի, հայ ժողովրդի սպառնալիքները չեզոքացնելու համար մեր բոլորիս խնդիրն է առաջիկայում կանխել այդ սպառնալիքի վերարտադրությունը։
Իսկ ինչ վերաբերում է Դաշնակցության լինել կամ չլինելուն, ընդամենը հիշեցնեմ, որ ձեզանից առաջ այլ սուրթաններ և բոլշևիկներ փորձել են դա անել։ Հիմա այդ համակարգերը, և նրանք չկան, իսկ Դաշնակցությունը կա և լինելու է` շարունակելով պաշտպանել իր հայրենիքը, պետությունը և ի հեճուկս ձեզ և ձեր տերերի։
Իշխան Սաղաթելյան
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ,
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր