|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են: Նրանք գործում են համատեղ և միևնույն բառապաշարով սպառնում Արցախի պետական ինստիտուտներին ու ռազմաքաղաքական ղեկավարությանը:
Չեմ բացառում, որ այսօր հնչած սպառնալիքներից հետո Արցախի պետական ինստիտուտները ներկայացնող պետական, ինչպես նաև այլ հասարակական-քաղաքական գործիչների նկատմամբ կսկսվի հետապնդումների նոր ալիք:
Այս պարագայում շատ կարևոր է, որ ցեղասպանության և էթնիկ զտման հետևանքով ՀՀ-ում հաստատված արցախահայերը թիկունք կանգնեն իրենց օրինական իշխանություններին, իսկ ՀՀ քաղաքական ուժերը, հանրային գործիչներն ու հասարակությունը ամբողջ ծավալով հակազդեցություն ցուցաբերեն, քանզի ակնհայտ է, որ Արցախի էջը փակված չէ, և Փաշինյանն ու Ալիևն ամեն ինչ անում են հարցին ադրբեջանանպաստ լուծում տալու համար:
Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները:
Իշխան Սաղաթելյան
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ,
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր