|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Մարտի 3-ին Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի «Տրդատ» ցուցասրահում բացվեց «Ես հարյուր տարեկան եմ և այսօր էլ հաշվետու եմ» խորագիրը կրող ցուցահանդեսը՝ նվիրված ճարտարապետ Մարտին Միքայելյանի ծննդյան 100-ամյակին:
Ցուցահանդեսի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկան՝ թանգարանի տնօրեն Զարուհի Հայրապետյանը, ցուցահանդեսի համադրող, ճարտարապետ Կարեն Բալյանը, ՄարտինՄիքայելյանի որդիները՝ Արեգ և Ավետ Միքայելյանները, ճարտարապետներ Աշոտ Կանայանը և Կարեն Ռաշիդյանը: