Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Օրերս Լոռու մարզային գրադարանում տեղի ունեցավ «Վահան Տերյան. Ծննդյան ու մահվան արանքում» խորագիրը կրող հուշ-ցերեկույթ՝ նվիրված հայ մեծագույն պոետի ծննդյան 135 և մահվան 100-ամյակին։
Ցերեկույթը սկսվեց Չարենցյան հայտնի տողերով`
Եվ նորից կզգանք, որ մեր սրտին դու մո՜տ ես,
Մորմոքող հրի՛ պես մեր հիվանդ արյան,
Որ լուսե երգին քո մեր հոգին կարոտ է,
Օ, հեռու ընկեր իմ, օ, Վահան Տերյան...
Միջոցառումը կազմակերպել էին գրադարանի գրական-թատերական խմբակի անդամները: Խոսքով հանդես եկան Լոռու մարզպետարանի Մշակույթի և կրթության բաժնի առաջատար մասնագետ Մհեր Մելիքյանը, գրող, թարգմանիչ Խորեն Գասպարյանը։ Միջոցառման ընթացքում հնչեցին Տերյանի բանաստեղծություներից, նամակներից, նաև խոսվեց նրա կյանքի երեք ճակատագրական կանանց մասին։ Ներկա էին աշակերտներ և ուսուցիչներ տարբեր դպրոցներից, մշակույթի մի շարք գործիչներ։ Սա գրական_թատերական խմբակի 2020 թվականի առաջին նախաձեռնությունն էր, որին կհաջորդեն մի շարք միջոցառումներ նվիրված մեր մյուս մեծ գրողներին, այդպիսով ակտիվացնելով մարզի գրական կյանքը։
Նյութը` Հրաչուհի Լոռեցյանի։