|
Փոխարժեքներ
07 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
Նոյեմբերի 30-դեկտեմբերի 2-ը Մոսկվայում կայացել է «Արդար Ռուսաստանի երիտասարդները» խորագիրը կրող երրորդ համաժողովը, որին մասնակցել են ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության և ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության ներկայացուցիչները:
ՀՅԴ երիտասարդական և ուսանողական միությունների ներկայացուցիչներ Պետո Սարոյանը և Ռուդիկ Ավանեսյանը ներկայացրել են երիտասարդական ոլորտում ՀՅԴ գործունեության հիմնական ուղղությունները, կազմակերպվող միջոցառումները, անդրադարձ կատարել բռնի տեղահանության հետևանքով Արցախի ժողովրդի կարիքների մեղմացմանն ուղղված աշխատանքներին:
Համաժողովի մասնակիցները հանդիպել են Դաշնային ժողովի Պետական դումայի պատգամավորների, հասարակական քաղաքական գործիչների հետ:
Համագումարում ընտրվել է երիտասարդական կառույցի Համակարգող խորհրդի և Կենտրոնական վերահսկիչ և վերստուգիչ հանձնաժողովի նոր կազմը։
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի
Հանրային կապերի գրասենյակ
13.12.2023 թ.