Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ստեփանակերտի պատկերասրահում այսօր՝ հունիսի 20-ին, տեղի է ունեցել «Կես դար քամանչայիս հետ» խորագիրը կրող միջոցառում՝ նվիրված քամանչահար, գեղանկարիչ Հակոբ Խալաթյանի 50-ամյա մշակութային գործունեությանը:«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել Ստեփանակերտի պատկերասրահի տնօրեն Ելենա Դադայանը, ով ողջունել է ներկաներին և շնորհավորել Հակոբ Խալաթյանին բեղմնավոր մշակութային գործունեության 50-ամյակի կապակցությամբ:
Հակոբ Խալաթյանն էլ իր ելույթում շնորհակալություն է հայտնել ներկաներին և նշել, որ միջոցառումը հիմնականում նվիրված է քամանչա նվագելու իր 50 տարիներին:Նա ներկայացրել է իր կյանքի ստեղծագործական ուղին և պատմել տարբեր ժամանակներում ձեռք բերած քամանչաների ստեղծման պատմությունները: Հակոբ Խալաթյանը նաև նշել է, որ ինքը սիրում է նկարել, բայց իրեն պրոֆեսիոնալ նկարիչ չի համարում:
Միջոցառմանը ներկա ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության փոխնախարար Մելանյա Բալայանն էլ իր ելույթում մասնավորապես ասել է, որ Հակոբ Խալաթյանը թեկուզ նշում է, թե ինքը պրոֆեսիոնալ նկարիչ չէ, բայց նրա նկարները հակառակն են ապացուցում:Միջոցառմանը կատարումներով հանդես են եկել Արցախի պետական երչախմբի մեներգիչներ, Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջի քանոնահարուհիներ, Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի սաներ: