Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դեկտեմբերի 13-ին՝ Երևանի նկարիչների միությունում Համազգային հայ կրթական, մշակութային միության Երևանի գրասենյակի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Ես եմ» խորագրով երիտասարդ արվեստագետների ցուցահանդեսը՝ նվիրված Կոմիտասի ծննդյան 150-ամյակին։
Համազգային հայ կրթական և մշակութային միության երևանյան գրասենյակի ղեկավար Ռուզան Առաքելյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ Կոմիտասին նվիրված ցուցահանդեսում թեմատիկ պարտադրանք չկար և երիտասարդներն ազատ էին իրենց ընտրություններում:
««Ես եմ» խորագիրը պատահական չէր ընտրված. այն երկրի տիրոջ զգացողությունն է, այլ ոչ թե ընգծում է էգոն։ Մենք ասում ենք՝ «ձեր ես-ը բերեք, ներկայացրեք մեր մշակույթին, ես-ով մենք ասում ենք տեր եղեք մշակույթին, տեր կանգնենք Կոմիտասին և նրա նման հանճարեղ մարդկանց մշակույթին, ես-ով տեր եղեք մեր հայրենիքին»»՝ նշեց Ռ. Առաքելյանը՝ փաստելով, որ ամեն ինչ պրոֆեսիոնալ մակարդակով անցկացնելու համար խորհուրդ է կազմվել, որում ընդգրկված էին գեղանկարիչներ Արթուր Շարաֆյանը, Աշոտ Ավագյանը, Արմեն Վահրամյանը, Շոթա Ոսկանյանը և քանդակագործ Վիգեն Ավետիսը, որոնց մոտեցումը եղել է տաղանդի, շնորհքի չափանիշը:
«Այս աշխատությունները դրա վկայությունն են: «Ես եմ» ասելիս հիշեք Կոմիտասին, հիշեք սահմանում կանգնած տղաներին, հայրենիքին ու ծնողներին և հավատացած եղեք, որ «ես եմ»-ը կկայանա։ Բոլոր այն ժողովուրդները, որոնք անցյալից չեն գալիս, չեն կարող ներկա կերտել, իսկ ներկա չունեցող ժողովուրդներները չեն կարող ապագա կառուցել», – եզրափակեց Ռուզան Առաքելյանը։
Համազգային հայ կրթական և մշակութային միության հիմնադրամի նախագահ Սպարտակ Ղարաբաղցյանը շնորհակալություն հայտնեց բոլոր մասնակից երիտասարդներին՝ նշելով, որ այս ամենը վերաբերմունք է մեր հիշողությանը, պատմությանը և ազգային նկարագրին։
Քանդակագործ Վիգեն Ավետիսը նշեց, որ «ես եմ» կախարդական բառակապակցությունը մեծ պատասխանատվություն է. «Իսկական հայը գիտի ասել «ես եմ, ես տեր եմ իմ գործին, տեր եմ արվեստին», – նշեց նա և շնորհակալություն հայտնեց Համազգայինին ամբողջ աշխարհում նմանատիպ միջոցառումներ կազմակերպելու, երիտասարդների տաղանդների հայտնաբերման և բացահայտման համար։
Հիշեցնենք՝ Համազգայինի երևանյան գրասենյակի համար անցնող տարին լի էր հայ մեծերին նվիրված հոբելյանական հոբելյանական միջոցառումներով:
«Ես եմ» խորագրով ցուցահանդեսը բաց է մինչև դեկտեմբերի 17-ը, ժամը 11։00-ից-19։00-ը։ Համազգայինը սիրով սպասում է բոլորին։