|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
«Առնո Բաբաջանյան» համերգասրահում հուլիսի 22-ին՝ ժամը 19։00-ին, «Երկիր Արմենիա, երազ Արմենիա» խորագիրը կրող համերգով հանդես կգա մշակութային գործիչ, կոմպոզիտոր, երգիչ Վահան Արծրունին: ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը տեղեկացնում է, որ համերգային երեկոյին հիմնականում կհնչեն կոմպոզիտորի՝ Կոմիտասի, Ռազմիկ Դավոյանի և իր հեղինակած բանաստեղծությունների հիման վրա գրված երգեր: Համերգի բեմի ձևավորումը իրականացրել է «Արդեան» կազմակերպությունը:
Վահան Արծրունին առաջադեմ հայ ստեղծագործող է, ով, հավատարիմ մնալով հայ երաժշտության ավանդույթներին, համադրելով ազգային, ակադեմիական և ժամանակակից երաժշտության արտահայտչամիջոցները, իր արվեստով հաստատում է ուրույն մշակութային տեսակ և արժեքային համակարգ։ Ստեղծագործում է երաժշտության բազմաթիվ ոլորտներում` կամերային երաժշտությունից մինչև ռոք և ֆյուժն, էլեկտրոնայինից` սիմֆոնիկ և հոգևոր երաժշտություն։