|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Իրանն ու ԱՄՆ-ն պատժամիջոցների և միջուկային խնդրի վերաբերյալ գործնական առաջարկներ են ներկայացրել, այս մասին հայտարարել է Իսմայիլ Բաղային` խոսելով բանակցությունների 3-րդ փուլի մասին։
«Ես կարող եմ միայն ասել, որ ինչպես միջուկային, այնպես էլ պատժամիջոցների վերացման հարցում եղել են կարևոր առաջարկներ և գործնական նախաձեռնություններ։ Երկու կողմերն էլ լուրջ են մոտենում քննարկումներին»,-ասել է Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը։
Բաղային հստակեցրել է, որ խորհրդակցությունները շարունակվել են շուրջ երեք ժամ՝ Օմանի արտգործնախարարի և ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի մասնակցությամբ: Բանակցությունները կվերսկսվեն ուշ երեկոյան՝ պատվիրակությունների ներքին խորհրդակցությունների ավարտից հետո: