Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մայիսի 5-ին լրացավ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ քաղաքական ուժերի կողմից առաջարկներ ներկայացնելու ժամկետը:
ԲՀԿ մամուլի խոսնակ Վահան Բաբայանն այսօր լրագրողներին հայտնեց, որ իրենք առաջարկներ չեն ներկայացնելու` սահմանադրական փոփոխությունների հետ կապված, քանի որ, ըստ տեղեկությունների, հայեցակարգը վերաբերում է միայն խորհրդարանական կառավարման համակարգին, և դեռևս հստակություն չկա այդ հարցում:
«Մենք պասիվ ենք այս հարցում և ի սկզբանե հայտարարել ենք` մեր երկրում կարևորագույն խնդիր է ներքին և արտաքին կայունության անվտանգության խնդիրը: Մենք հայտարերել ենք, որ չենք ցանկանում այդպիսի փոփոխությունների ձգտումները կիսել: Մեր տեսակետները նույնիսկ նախագահի հետ հանդիպման ժամանակ են մնացել անփոփոխ, և մենք վերահաստատել ենք այն: Եթե լինեն քննարկումներ, առաջարկներ, տարբերակներ կիսանախագահական մոդելի պահպանման վերաբերյալ, միայն այդ ժամանակ մենք առաջարկներով հանդես կգանք»,- ընդգծեց Բաբայանը:
Նա անդրադարձավ նաև նախկին ԲՀԿ-ական, այժմ միայն ԲՀԿ խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանի և իրենց հարաբերություններին:
«Տիգրան Ուրիխանյանը շարունակում է մնալ մեր գործընկերը: Նա այժմ էլ ԲՀԿ խմբակցության պատգամավոր է և մեր լավ ընկերն է: Պարզապես ինքն իր ցանկությամբ, իր ձգտումներով և քաղաքական ծրագրերով այլ ուղղությամբ գնաց: Մենք մաղթում ենք նրան բարի ընթացք»,- ասաց ԲՀԿ մամուլի խոսնակը` հավելելով. «Գուցե ինքն այդ ճանապարհով կարողանա ինչ-որ բան ավելի լավ անել: «Ալյանս» կուսակցության համագումարին կամ առաջընթացի մասին ես չեմ կարող գնահատական տալ, քանի որ դեռ չենք տեսել իրենց կուսակցության ծրագրերի կամ ընդհանուր կազմի վերաբերյալ տեղեկատվություն: Տիգրան Ուրիխանյանին ընդամենը հաջողություն կարող եմ մաղթել»: