|
Փոխարժեքներ
11 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.89 |
| EUR | ⚊ | € 423.09 |
| RUB | ⚊ | ₽ 4.2891 |
| GBP | ⚊ | £ 492.6 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Իրանի և ԱՄՆ-ի բարձրաստիճան բանակցողները կհանդիպեն ապրիլի 26-ին Օմանում՝ նոր համաձայնագրի շուրջ համաձայնության հասնելու բանակցությունների համար: Այս մասին հայտնում է Reuters–ը:
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին անուղղակիորեն կբանակցի Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ պատվիրակ Սթիվ Ուիթքոֆի հետ Մասկատում՝ Օմանի միջնորդների միջոցով:
Մեկ շաբաթ առաջ կողմերը հանդիպել էին Հռոմում, երկու կողմն էլ բանակցությունները որակել էին կառուցողական։
Նախատեսվում է բանակցությունները սկսել փորձագետների մակարդակով: Գլխավոր բանակցողների միջև անուղղակի հանդիպումից առաջ այս բանակցությունների ընթացքում կսկսվի պոտենցիալ միջուկային համաձայնագրի շրջանակի մշակումը: