Փոխարժեքներ
20 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.9 |
EUR | ⚊ | € 444.61 |
RUB | ⚊ | ₽ 4.7857 |
GBP | ⚊ | £ 519.04 |
GEL | ⚊ | ₾ 142.3 |
Իրանն ԱՄՆ-ին է փոխանցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նամակի պաշտոնական պատասխանը։ Թրամփն իր նամակում պնդել է միջուկային ծրագրի շուրջ նոր համաձայնագրի կնքման անհրաժեշտությունը: Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիին։
Արաղչիի խոսքով՝ պատասխանը փոխանցվել է «համապատասխան խողովակով»՝ Օմանի միջնորդությամբ։ ԱՄՆ-ին ուղղված նամակում Իրանը ներկայացրել է իր դիրքորոշումը ինչպես ներկա իրավիճակի, այնպես էլ Թրամփի ուղերձի բովանդակության վերաբերյալ:
Իրանի ԱԳ նախարարը կրկին ընդգծել է, որ Թեհրանը բացառում է Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցությունների հնարավորությունը, քանի դեռ շարունակվում է պահպանվել «առավելագույն ճնշման» քաղաքականությունը և ռազմական սպառնալիքներ են հնչում:
Իրանի ԱԳ նախարարը հավելել է, որ անուղղակի բանակցությունները կարող են շարունակվել այնպես, ինչպես նախկինում է եղել։
Հիշեցնենք՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նամակով դիմելով Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին երկու ամիս ժամանակ էր տվել միջուկային նոր համաձայնագրի համար, և նշել, որ եթե Թեհրանը չգնա Վաշինգտոնի պայմաններին, ապա կմեծանան շանսերը, որ ԱՄՆ-ն կամ Իսրայելը ռազմական գործողություններ կձեռնարկեն Իրանի միջուկային օբյեկտների դեմ։