|
Փոխարժեքներ
24 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.97 |
| EUR | ⚊ | € 444.71 |
| RUB | ⚊ | ₽ 4.9091 |
| GBP | ⚊ | £ 509.1 |
| GEL | ⚊ | ₾ 140.91 |
«Ինտերը» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ մեկ տարվա պայմանագիր կկնքի, որը ենթադրում է աշխատավարձի մոտ 20% կրճատում և թիմում ֆուտբոլիստի կարգավիճակի փոփոխություն:
Այս մասին հաղորդում է FcInterNews.it-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Նշվում է, որ նոր պայմանագրով նախատեսվում է Մխիթարյանին վերապահել ավելի շատ ռոտացիոն (պահեստային), բայց չափազանց կարևոր խաղացողի դեր։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 37-ամյա հայ ֆուտբոլիստի հետ բանակցությունները կսկսվեն մարտին։ Արդեն նախատեսված է «Ինտերի» ղեկավարության հանդիպումը Մխիթարյանի գործակալ Ռաֆայելա Պիմենտայի հետ։
Սա կլինի առաջին հստակ քայլը՝ քննարկելու մեկամյա պայմանագրի մանրամասներն ու հասկանալու՝ արդյոք հնարավոր է գալ ընդհանուր հայտարարի հայ ֆուտբոլիստի՝ Միլանում մնալու հարցում։
Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը միլանյան գրանդի կազմում մասնակցել է 26 հանդիպման` դառնալով 2 գոլի և 2 գոլային փոխանցմսն հեղինակ։