|
Փոխարժեքներ
12 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.21 |
| EUR | ⚊ | € 404.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.2997 |
| GBP | ⚊ | £ 479.2 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Աղտոտված օդի հետևանքով մարդիկ մի քանի տարի ավելի վաղ են մահանում սահմանված մոտավոր ժամանակից: Նման եզրահանգման են եկել Առողջապահության միջազգային կազմակերպության մասնագետներն ու Դանիայի համալսարանի գիտնականները:
Նրանք պարզել են, որ աղտոտված միջավայրում ապրող մարդիկ միջինացված ցուցանիշից 10 տարի ավելի քիչ են ապրում: Այս տեսակետն առաջ է քաշվել այն բանից հետո, երբ վերլուծել են Eurostat համաեվրոպական վիճակագրական բյուրոյի վերջին 40 տարվա ընացքում հավաքած տվյալները և ԱՄՆ-ում նման վիճակագրությունը:
«Օդում աղտոտիչների ծավալի ավելացումը 1 խորանարդ մետրում թեկուզ 10 միկրոգրամով կարող է մարդու կյանքը կրճատել 9-11 տարով»,-նշել են ուսումնասիրության հեղինակները:
Նշենք, որ օդի աղտոտիչներ են համարվում մուրը, ծծմբի երկօքսիդը և տրանսպորտային միջոցների ու գործարանների արտանետած այլ վտանգավոր տարրեր: