|
Փոխարժեքներ
09 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Երեկ ԱԺ-ում հանդես գալու տհաճությունն այնքան է նյարդայնացրել Հանրային հեռուստաընկերության եւ ռադիոյի նախագահ Ռուբեն Ջաղինյանին, որ նա հրաժարվել է զրուցել լրագրողների հետ: ԱԺ նիստի առաջին ընդմիջումից հետո նա ապաստանել էր ՀՀԿ տիկնանց՝ Հերմինե Նաղդալյանի եւ Ռուզաննա Մուրադյանի թիկունքում ու արագ քայլերով իրեն գցել նրանց աշխատասենյակ:
«Հրապարակ»-ի լրագրողին հաջողվել է այդ վազքի ընթացքում մի քանի հարց հնչեցնել: Մասնավորապես՝ թե նոր եթերաշրջանում ինչ բնույթի հաղորդումներ են սպասվում, եւ ԱԺ-ում հնչեցված քննադատությունն արդյո՞ք հաշվի կառնվի, ու եթերը կմաքրվի՞ սերիալներից: Ջաղինյանը պատասխանել է` կլինեն այնպիսի հաղորդումներ, ինչպիսիք դուք եք ցանկանում, նաեւ խոստացել է փակագծերը բացել օրերս: Որոշ տեղեկություններով` վերջերս Հանրայինում կադրային ջարդ է իրականացվել: «Նման բան չկա, պարզապես որոշ ազատումներ են եղել»,- ասել է նա: