|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Ամանորի և Ծննդյան տոների կապակցությամբ հրաման է ստորագրել ինքն իրեն, Լենա Նազարյանին, Ալեն Սիմոնյանին, Վահե Էնֆիաճյանին և այլ պատգամավորների, փորձագետների, ԱԺ մշտական հանձնաժողովների անդամների՝ միանվագ դրամական պարգևատրմամբ`ամսական պաշտոնյայի դրույքի 100%-ի չափով խրախուսելու մասին։ Առավել մանրամասն՝ այստեղ:
Նշենք, որ ԱԺ նախագահի աշխատավարձը 1 միլիոն 190 հազար 520 դրամ է, տեղակալների աշխատավարձը՝ 925 հազար 960 դրամ, մշտական հանձնաժողովների նախագահներինը՝ 793 հազար 680 դրամ, մշտական հանձնաժողովների նախագահի տեղակալներինը՝ 694 հազար 470 դրամ:
Ազգային ժողովի պատգամավորի աշխատավարձը 661 հազար 400 դրամ է, իսկ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարինը՝ 793 հազար 680 դրամ:
2019 թվականի ընթացքում ՀՀ Ազգային ժողովի պատգամավորները պարգևատրվել են ՀՀ պետական բյուջեից այդ նպատակի համար հատկացված միջոցների ֆոնդից՝ ամսական պաշտոնային դրույքաչափի 30 տոկոսի չափով: 2018 թվականի ընթացքում պարգևատրման ֆոնդը կազմել է 61.675.550 դրամ, իսկ 2017 թվականին՝ 33.077.880 դրամ։