կարևոր
0 դիտում, 15 տարի առաջ - 2011-04-26 23:59
Սպորտ

Թքած ուներ այդպիսի հզորության վրա

Թքած ուներ այդպիսի հզորության վրա

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը մրցաշրջանի ընթացքում ցանկանում էր հեռացնել Մոուրինիոյին թիմի գլխավոր մարզչի պաշտոնից:

Բանն այն է, որ Մոուրինիոն շատ զայրացած էր 16-րդ տուրի «Սևիլիայի» հետ հանդիպումից հետո: Պորտուգալացի մասնագետի կարծիքով` մրցավարությունը կողմնակալ  էր, և նա հանդերձարանում ակումբի ղեկավարության մի քանի անդամների ասել էր հետևյալը. «Դուք ասում եք, որ սա աշխարհի ամենահզոր ակումբն է, բայց դա այդպես չէ (այնուհետև նա անհարիր արտահայտություններ էր արել): Ես թքած ունեմ նման հզորության վրա: Իսկ այժմ փոխանցեք իմ խոսքերը նախագահին»:  

Երբ Պերեսն իմացել էր այս խոսքերի մասին, իր հերթին ասել էր. «Կան մարդիկ, ովքեր մտածում են, թե կարող են աշխատել ամենուրեք, և չեն հասկանում, որ «Ռեալն» աշխարհի ամենահզոր ակումբն է: Ոչ բոլորն են կարող դիմադրել այն ճնշմանը, որ կա մեր ակումբում: Ոմանք նույնիսկ խելագարվում են»: 

Մոուրինիոն այս կապակցությամբ պատասխանել էր. «Ես այն մասնագետը չեմ, ում Դուք փնտրել եք, իսկ Դուք այն նախագահը չեք, ում ես եմ փնտրել»: 
Սակայն կար նաև տեղեկություն, որ Պերեսը Մոուրինիոյին չի հեռացնի, եթե վերջինս կարողանա 3 տիտղոսներից գոնե մեկը նվաճել: Այսպիսով, Ժոզեն մնում է: