կարևոր
634 դիտում, 1 ժամ առաջ - 2026-01-28 18:20
Քաղաքական

Այն, ինչ չկարողացան անել մոնղոլ-թաթարները, կարողացավ անել Նիկոլ Փաշինյանը. քաղաքագետ

Այն, ինչ չկարողացան անել մոնղոլ-թաթարները, կարողացավ անել Նիկոլ Փաշինյանը. քաղաքագետ

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով.

«Այն, ինչ չկարողացան անել մոնղոլ-թաթարները, կարողացավ անել Նիկոլ Փաշինյանը։ Կապիտուլյացիա՝ խաղաղության անվան տակ: Կարևոր օր է չէ՞ այսօր, ու երևի էս տեսակ կարևոր օրերին է պետք անկեղծ լինել, անկեղծ զրուցել:

Ի՞նչ վիճակում ենք մենք մոտեցել հունվարի 28-ին: Առաջին անգամ հազարամյակների ընթացքում Արցախում չկան հայեր: Այն, ինչ չկարողացան անել մոնղոլ-թաթարները, կարողացավ անել Նիկոլ Փաշինյանը: Արցախում չկան հայեր: Բայց Ադրբեջանը արդյոք սրանով բավարարվելու է:

Տեսեք, միջազգային տարբեր վարկանիշային աղյուսակներ կան, օրինակ՝ Global Firepower-ը, արձանագրում է, որ աշխարհի 145 երկրներից ՀՀ բանակը 101-րդ տեղում է իր ներուժով, իր պոտենցիալով, իսկ Ադրբեջանական բանակը 60-րդն է:
Տրամաբանական հարց է առաջանում՝ ինչի՞ համար են իրենք շարունակում զարգացնել իրենց բանակը, ավելացնում իրենց ռազմավարական ներուժը: Միգուցե իրենք սա ուզում են «Արևմտյան Ադրբեջան» ստեղծելու համար:

Հրապարակվել են բազմաթիվ փաստեր, փաստաթղթեր այն մասին, որ Ադրբեջանի նախագահի վարչակազմը ֆինանսավորում է «Արևմտյան Ադրբեջան» նախագիծը:

Հիմա մի իրավիճակում, երբ իրենց բանակը ՀՀ բանակից այսքանով տարբերվում է, երբ մենք ոչնչացրել ենք մեր հարաբերությունները մեր դաշնակիցների հետ, ո՞նց եք պատկերացնում, որ այս իրավիճակում կարող է գալ խաղաղություն: Իսկ միգուցե գալիս է կապիտուլյացիա, որը անվանում են խաղաղություն: Իսկ ինչո՞ւ կապիտուլյացիա, որովհետև Ադրբեջանի բոլոր պահանջներն առանձին-առանձին կյանքի են կոչվում»: