|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Ռուսաստանի հետ Ղրիմի վերամիավորումը Ղրիմի օրինական կամքի դրսեւորումն էր, և Թուրքիայի նախագահը, նախքան իրարամերժ հայտարարություններ անելը, պետք է, որ ծոնթ լիներ Ղրիմի թաթարների կարծիքին,- РИА НОВОСТИ-ի հետ զրույցում ասել է Ղրիմի թաթարների ազգային-մշակութային ինքնավարության ղեկավար Էյվազ Ումերովը՝ մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «Անկարան չի ճանաչել և չի ճանաչելու Ղրիմի բռնակցումը» հայտարարությունը, որը նա արել էր իր ուկրաինացի գործընկեր՝ Վլադիմիր Զելենսկիի հետ համատեղ ասուլիսում ժամանակ:
Ումերովը նշել է, որ վերոնշյալ հայտարարությունը հակասում է Թուրքիայի և Ռուսաստանի միջև առկա գործընկերությանը, անտեսում է Ղրիմի, այդ թվում ՝ Ղրիմի թաթարների ժողովրդավարական կամքը և կարող է կասկածի ստվեր նետել երկու պետությունների միջև հարաբերությունների անկեղծության վրա: