|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Այսօր ԱԺ քառօրյա նիստերը բոյկոտեցին ՀԱԿ խմբակցության երեք պատգամավորներ` Լևոն Զուրաբյանը, Գագիկ Ջհանգիրյանն ու Արամ Մանուկյանը: Սակայն Նիկոլ Փաշինյանը չմիացավ այդ բոյկոտին;
Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ չի միացել բոյկոտի որոշմանը, որովհետև այն կայացրել էր ոչ թե խմբակցությունը, այլ «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը: Փաշինյանը հավելեց, որ ինքը պարտավոր չէ կատարել այլոց որոշումները, որոնց կայացմանն անձամբ չի մասնակցել:
Փաշինյանը նաև նշեց, որ խմբակցության անդամները, որոնք այսօր բոյկոտել են նիստը, պատճառաբանելով, թե չեն կարող հանրաքվեն կեղծողների հետ մեկ դահլիճում նստել, 2008թ. մարտի 1-ից հետո, փաստորեն, կարողացան գտնվել նրանց հետ ԱԺ նույն նիստերի դահլիճում և ավելին՝ մեկ րոպե լռությամբ հարգել տասը զոհի հիշատակը: «Իսկ հիմա հանկարծ չեն կարող կեղծված հանրաքվեից հետո ՀՀԿ-ականների հետ միասին լինել միևնույն դահլիճում»,- ասաց պատգամավորը: