Միասին կարող ենք
կարևոր
811 դիտում, 1 ժամ առաջ - 2026-04-22 23:23
Քաղաքական

Ո՞վ գիտեր՝ Նիկոլը կաներ այն, ինչ չկարողացան անել ադրբեջանցի ու թուրք զավթիչները. Արթուր Խաչատրյան

Ո՞վ գիտեր՝ Նիկոլը կաներ այն, ինչ չկարողացան անել ադրբեջանցի ու թուրք զավթիչները. Արթուր Խաչատրյան

Տնտեսագետ, ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը գրել է.

«2016 թվականի ճիշտ այս օրը՝ ապրիլի 22-ին, ՀՅԴ կամավորական գումարտակի 1-ին հերթափոխն առաջնագծից՝ Թալիշի դիրքերից, վերադարձավ Հայաստանի Հանրապետություն: Մեզ փոխարինելու էր եկել 2-րդ հերթափոխը: Տղերքը մնացին այնտեղ մինչև մայիսի կեսերը, մինչև ամեն ինչ խաղաղվեց:

Վերադարձից առաջ Վարդան Օնանյանը, ով Armen Serobyanի հետ դիրքերում համ մարտական հերթապահություն էին իրականացնում համ «Կամավորի օրագիրն» էին «գրում», հարցրեց.

- Ինչի՞ համար է կռվում հայ զինվորը:

- Որ այն խնդիրը, որ մեր պապերն են մեզ ժառանգել, մենք լուծենք, չփոխանցենք եկող սերունդներին...

(Մի քիչ այլ կերպ էի ձևակերպել, բայց գաղափարը դա էր):

Ո՞վ գիտեր, որ ընդամենը 2 տարի հետո կգար Նիկոլն ու կաներ այն ինչ չկարողացան անել ադրբեջանցի ու թուրք զավթիչները: Խորանը երկրիս ներսից են քանդում.....»։