Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Իմքայլականները օրինագիծ են պատրաստել, որով քրեականացվելու է իշխանության ներկայացուցչին վիրավորելն ու նրա աշխատանքը խոչընդոտելը։
Ինչպես Սերժ Սարգսյանը սահմանադրություն պատրաստեց Նիկոլ Փաշինյանի համար, այնպես էլ հիմիկվանները նվեր են պատրաստում հաջորդ իշխանության համար։
Փաստորեն, քրեականացվում է այն ամենը, ինչով ամբողջ կյանքում զբաղվել է Նիկոլ Փաշինյանը, ինչով զբաղվել են բնապահպանները, Մաշտոցի պուրակի ակտիվիստները, Էլեկտրիկ Երևան, 100 դրամ շարժումները, որոնց մի մասն այժմ խորհրդարանում ու կառավարությունում է՝ դեռ։
Հաջորդ փուլում կխստացվի հանրահավաքների մասին օրենքը և խոսքի ազատության իրավունքի սահմանափակումներ կմտցվեն։
Այս ամենը կանխատեսվում էր, սակայն իմքայլականները չեն հավատում, որ ոչ հեռավոր ապագայում այդ օրենքներն իրենց դեմ են աշխատելու, որովհետև նորից բարիկադների մյուս կողմում են հայտնվելու։
Ի տարբերություն նախկին ժամանակների, այս ամենն արվում է ժողովրդի անունից, այնպես որ ապագայում ոչ ոք չի կարողանալու այդ օրենքների դեմ բողոքել։
Հ.Գ. Պատահական չի, որ արդեն նոր թեզ է մտնում, որ քանի որ կա հակահեղափոխության վտանգ, ապա պետք է մի կողմ դնել դեմոկրատիա խաղալը և պետք է ամրապնդել իշխանությունը»։