Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Ղրիմի թաթարների տարածաշրջանային ազգային-մշակութային ինքնավարության ղեկավար Էյվազ Ումերովը ափսոսանք է հայտնել՝ կապված Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ պատմության վերաբերյալ գիտելիքների հետ. գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
Ավելի վաղ Թուրքիայի առաջնորդն ասել էր, որ Ղրիմը ո՛չ ռուսական է, ո՛չ ուկրաինական, այլ, անշուշտ, թուրքական է:
«Ռուսաստանը Ղրիմը վերցրել է Օսմանյան կայսրությունից 1783 թվականին, ուստի թերակղզին պետք է վերադարձվի ժամանակակից Թուրքիային», - ասել է Էրդողանը իր հարցազրույցներից մեկում:
Ի պատասխան թուրքական «նեոսուլթանի»՝ Ումերովը նշել է. «Ես չէի ցանկանա հավատալ, որ Էրդողանը պատմություն վատ գիտի ... Եթե Թուրքիայի առաջնորդը մոռացել է այս փաստերը, ապա թող թարմացնի իր գիտելիքները: Եվ որ ամենակարևորն է՝ դուք պետք է սովորեք ընդունել իրականությունն այնպիսին, ինչպիսին կա այսօր. 2014 թ.-ին ղրիմցիները հանրաքվեի ժամանակ հերթական անգամ ընտրել են Ռուսաստանի ճանապարհը»: