կարևոր
1963 դիտում, 9 ամիս առաջ - 2023-07-13 00:15
Քաղաքական

Եթե Հայաստանը կարողացավ ձեռք բերել հզոր հարվածային զինատեսակներ, պետությունը կմնա, Արցախում էլ հայեր կապրեն. քաղաքագետ

Եթե Հայաստանը կարողացավ ձեռք բերել հզոր հարվածային զինատեսակներ, պետությունը կմնա, Արցախում էլ հայեր կապրեն. քաղաքագետ

Մեկ ու կես տարում, եթե Հայաստանը կարողացավ ձեռք բերել հզոր հարվածային զինատեսակներ որոնք կերաշխավորեն հակառակորդի ոչնչացումը կամ կործանարար պատասխան հարվածը պետությունը կմնա Արցախում էլ հայեր կապրեն: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Գարիկ Քեռյանը:

«Էրդողանը Վիլնյուսում բարձրաձայնել ռուս խաղաղապահների 2025թ. հեռանալու պարտավորության անխափան կատարման անհրաժեշտությունը: Փաստորեն մնաց մի մեկուկես տարի: Շատ քիչ ժամանակ է մնացել, իսկ բանակցությունների արդյունքը դեռ զրոյական մակարդակի վրա է: Ի դեպ պայմանագիր կնքելը մի բան է, դրա իրագործման մեխանիզմներ ստեղծելը լրիվ այլ գործ է: Պատմության փորձը ցույց է տալիս, որ կնքված պայմանագրերի լրիվ իրականացման տոկոսը շատ ցածր : Դասական օրինակը 1939 թ. Ռիբենտրոպ-Մոլոտով պակտն էր, որը խորհրդա գերմանական չպատերազմելու մասին էր:

Կանխազգում եմ, որ ինչ էլ ստորագրվի Արցախի մասով թուրքական տանդեմը չի կատարելու: Ժողովուրդն էլ ռուսական զորքի հեռանալուց հետո բացառված չէ, որ դրանից էլ առաջ հեռանալու է Արցախից: Թերևս ոչ մի կողմի վրա այլևս հույս դնել չի լինի: Արևմուտքը կերակրում է կոչ-հայտարարություն-որոշումներով-ցավակցություններով, ռուսական կողմը այնպես է խրված, որ հիմա ռեսուրս չունի ակտիվություն ցուցաբերելու համար և հայտնի չի ինչ է անելու: Իրանը ևս հանուն մեզ պատերազմի մեջ չի մտնի: Այն, որ ասում են մեր փրկությունը մեր հզորության մեջ է և որը ես լուրջ չէի համարում, հիմա կարծում եմ, որ միակ լուծումն է: Նայում եմ հեռուստացույցով բանակի մասին հաղորդումը զինվորականները ցույց են տալիս իրենց վարպետությունը, դա լավ է, բայց ժամանակակից պայմաններում անվտանգության առումով ոչ մի նշանակություն չունի:

Մեկ ու կես տարում, եթե Հայաստանը կարողացավ ձեռք բերել հզոր հարվածային զինատեսակներ որոնք կերաշխավորեն հակառակորդի ոչնչացումը կամ կործանարար պատասխան հարվածը պետությունը կմնա Արցախում էլ հայեր կապրեն: Ի դեպ Իսրայելի գոյության միակ գրավականը միջուկային զենքն է, որին նա տիրապետում է 1973թ.-ից:

Իհարկե Հայաստանը նման զենք ունենալու շանս չունի, բայց ես հավատում եմ, որ հայ գիտնականների հավաքական միտքը սփյուռքի մասնագետների օգնությամբ ինչ որ բան կարող են անել: Դա պետք է լինի պետական հովանավորությամբ: Ավտոմատներով խրոխտ քայլերթը ոչ մի բան է: Ճանապարհների և ջրամբարների կառուցումը, դպրոցների վերանորոգումը նույնպես լավ է, բայց ով է մնալու դրանք վայելելու համար: Հա վերջերս անընդհատ հիշում եմ լազերային զենքի մասին, չնայած որ դրա մասին աղոտ պատկերացում ունեմ: Ժամանակը շատ քիչ է»,- գրել է նա: