|
Փոխարժեքներ
15 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.94 |
| EUR | ⚊ | € 446.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.8801 |
| GBP | ⚊ | £ 513.28 |
| GEL | ⚊ | ₾ 140.43 |
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը գրում է․
«Գեւորգ սրբազան, այն հանգամանքը, որ հոգեւորի հետ առնչությունդ կորցրել ես՝ համոզվել ենք տեւական ժամանակ: Բայց սովորական մարդկային մտածողության ու տղամարդկությա՞ն հետ ինչի խզեցիր հարաբերություններդ:
Արշակ սրբազանը նաեւ քո «կամավոր» ընտրության հետեւանքով այժմ գտնվում է բանտում, որտեղ գտնվելու ամբողջ ընթացքում նրան արգելված է օգտվել ինտերնետից, հաղորդակցվել այլ անձանց հետ եւ այդպիսով հնարավորություն ունենալ պատասխանել քեզ:
Դու հրաշալի գիտես, որ առնվազն այս փուլում Արշակ սրբազանը կամ չի իմանա շարունակական զրպարտություններիդ ու վիրավորանքներիդ մասին կամ իմանալու դեպքում հնարավորություն չունի արձագանքել դրանց: Լավ, դու հե՞չ ամոթ չունես:
Ո՞նց ես կարողանում օգտվել մարդու բանտարկված լինելու հանգամանքից:
Հ.Գ. Արշակ սրբազանը մի օր (հուսամ շուտ) բանտից դուրս պիտի գա: Թող մտածեն այն գեւորգները, որոնք ազատության մեջ են բանտարկված հավիտյան…»։