Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ազգային ժողովի իշխող ուժի՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը երեկ «Փաստինֆո»-ին տված հարցազրույցում ասել է, որ իր կարծիքով՝ Քարվաճառը հայկական չէ և չի էլ եղել.
«Հայաստանում կա՞ մեկը էդքան դուխով, որ ամբողջ աշխարհին կարող է ասել, որ Քելբաջարը մերն է եղել: Ամբողջ աշխարհն ասել է՝ Քելբաջարը քոնը չի, տղա ջան, արագ-արագ հետ տուր, դու էլ խելոք-խելոք պիտի հետ տայիր վաղ թե ուշ»:
168.am–ը ԵԿՄ վարչության նախագահ, Ազգային ժողովի «իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանից հետաքրքրվեց՝ արդյոք համաձա՞յն է Հովիկ Աղազարյանի այս պնդման հետ։
«Ես դուխով ասում եմ, որ Քարվաճառը մերն է։ 9-րդ դարում․․․ Մենք այնտեղ Դադիվանք ունենք, 12-13-րդ դարից դա մերն է եղել։ Ես քեզ դուխով ասում եմ՝ Քարվաճառը մերն է, ի դեմ պարոն Աղազարյանի։ Թող մի քիչ մտածեն, նոր խոսեն»,- ասաց Սասուն Միքայելյանը։
Նշենք, որ Հովիկ Աղազարյանի այս հայտարարության վերաբերյալ 168.am-ը ցանկացել էր լսել Նիկոլ Փաշինյանի կարծիքը, սակայն վերջինիս մամուլի խոսնակը պատասխանել էր, որ գրավոր հարցում ուղարկենք։