Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանը պատասխանելով հարցին, ինչպե՞ս նրան այս օրերին հաջողվեց խուսափել ասֆալտին պառկելու` ՀՀ վարչապետի հրամանից, պատասխանեց.
«Ով որ ասֆալտին փռում ա ու փռվում ա, թող իրենք մտածեն:Ես նման խնդիր չունեմ»: Ճշտող հարցին, ինքը չի՞ շրջում ավտոշարասյուներով, Միհրան Պողոսյանը պատասխանեց.
«Ես շրջում եմ էնպես, ինչպես ուզում եմ շրջել: Ես շրջում եմ էնպես, ինչպես յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի: Իմ իրավունքները ես շատ լավ գիտեմ»;
Հարցին, թե չի մտահոգվու՞մ, որ իր անվան հետ կապվող օֆշորային սկանդալը կարող է վերադառնալ, ասաց. «Ինչպես տեսնում եք, նոր իշխանությունները ստուգում են ամեն ինչ` ամենուրեք: Դա ողջունելի է: Ես մի քանի անգամ ասել եմ, որ պատրաստ եմ ցանկացած ինֆորմացիա ինձ հետ կապված կարող եմ տրամադրել ցանկացած իրավապահ մարմնի»: Իսկ թե ինչ մտահոգություններ ունի վարչապետի կողմից հնչեցվող հայտարարությունների հետ կապված, նշեց, որ որոշ հայտարարություններ ծայրահեղացված են, և որ չի կարելի քաղաքացիներին բաժանել սև ու սպիտակի: