կարևոր
457 դիտում, 1 ժամ առաջ - 2026-01-18 13:30
Քաղաքական

Հայաստանում ունենք մարդասիրության ճգնաժամ. Վարդեւանյանը՝ Սամվել Կարապետյանի ստացիոնար բուժումը ընդհատել մասին

Հայաստանում ունենք մարդասիրության ճգնաժամ. Վարդեւանյանը՝ Սամվել Կարապետյանի ստացիոնար բուժումը ընդհատել մասին

Հայաստանում առկա է մարդասիրության ճգնաժամ. Քննիչները, դատախազը շատ լավ իմանալով, որ Սամվել Կարապետյանը հիվանդանոցում է եւ բուժում է ստանում, որոշեցին ընդհատել բուժումն ու տանել քրեակատարողական հիմնարկ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց գործարարի պաշտպաններից Արամ Վարդեւանյանը։

«Հանուն արդարության պետք է նշեմ, որ տեսնելով ոստիկաններին՝ Սամվել Կարապետյանն անջատեց սիստեմայի սարքն ու ասաց՝ գնացինք։ Սա խոսում է Սամվել Կարապետյանի տեսակի մասին։ Այս քրեական հետապնդումն ի վերջո դադարեցվելու է։ Իսկ Սամվել Կարապետյանը դեռ ստացիոնար բուժման կարիք ունի, տեսնենք՝ քննիչներն ու դատախազն ինչ որոշում կկայացնեն»,– ասել է Վարդեւանյանը։

Նա հիշեցրել է, որ մինչեւ կալանավորումը Կարապետյանը որեւէ առողջական խնդիր չի ունեցել։

Նշենք, որ դատարանի որոշմամբ բարերարի նկատմամբ կիրառվել է տնային կալանք ու գրավ։ Վարդեւանյանը հայտնել է, որ 53 քննիչներից բաղկացած խումբն այլեւս 22 հոգուց է բաղկացած. «Աբսուրդային իրավիճակ է լրիվ, անհասկանալի»։